News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 30-ին ելույթ է ունեցել ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրել է ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները եւ նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։

«Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հաստատել եւ ստորագրման ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ եւ 16-րդ արձանագրությունները, ինչը եւս մեկ կարեւոր քայլ է՝ ուղղված ԵԽ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանըե,- ասել է ԵԽ Նախարարների կոմիտի նախագահը։

Անդրադառնալով ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններից Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարին՝ Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին տեղեկացրել է հոկտեմբերի 21-22-ը Երեւանում կազմակերպվելիք բարձր մակարդակի համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք թեմաների մասին։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները, մասնավորապես՝  Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը։

Էդվարդ Նալբանդյանը նշեց նաեւ, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը խթանելու եւ պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում   պետք է երաշխավորվի անհատների իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ «Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը ՝ համընդհանուր արժեքները եւ սկզբունքները խթանելու նպատակովե,- շեշտել է նախարար Նալբանդյանը։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձել է հարեւան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրների՝ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձեւաչափերի մշակման կարեւորությանը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ Նախարարների կոմիտեն որոշել է ԵԽ գրասենյակներ հիմնել Ռաբաթում եւ Թունիսում։  

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։  

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ