News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանում «DigiTec Expo» IT-ցուցահանդեսում կներկայացվի շուրջ 30 արտասահմանյան ընկերություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն  (UITE) Կարեն Վարդանյանը: Երեւանում հոկտեմբերի 4-6-ը կայանալիք ցուցահանդեսին կմասնակցի 120 ընկերություն:

Ըստ մրցույթի կազմակերպիչ UITE-ի՝  այս տարի ցուցահանդեսին կայցելի 26 հազար մարդ՝ 2012թ. 24 հազարի փոխարեն: «Մենք ուրախ ենք, որ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես աճում է ինչպես այցելուների, այնպես էլ Հայաստանի եւ արտասահմանի մասնակիցների կողմից», – ասել է Վարդանյանը:

Ըստ նրա՝ ընդլայնվում է նաեւ իրենց ոլորտային  պատկանելությունը: Դրա շնորհիվ ցուցահանդեսը կբաժանվի ոլորտային գոտիների՝ «hard»-ի եւ «soft»-ի արտադրության, ինչպես նաեւ ինժեներային ընկերությունների համար:

UITE-ի կազմակերպած միջոցառումը ավանդաբար տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո՝ USAID/EDMC (Ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն) ծրագրի աջակցությամբ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ