News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ:

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահը եւ ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով եւ պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ հանդիպման ժամանակ իրենք անդրադարձել են ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը եւ, իհարկե, ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությանն առնչվող հարցերին: «Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Եվրոպայի խորհրդի արդյունավետ գործունեությանը եւ շարունակելու է ըստ ամենայնի նպաստել կառույցի դերի եւ հեղինակության բարձրացմանը եվրոպական ճարտարապետության մեջ։

Հայաստանը մշտապես հավատարիմ է համընդհանուր եվրոպական արժեքներին՝ որպես մեր երկրի բարգավաճման, համաեվրոպական համագործակցության, կայուն զարգացման ու խաղաղության պահպանման կարեւորագույն գրավականի: Ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ամրապնդումն ու կայացումն այն արժեքային համակարգն է, որի վրա խարսխված է մեր երկրի զարգացման տեսլականը»,-ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 21-22-ը Երեւանում կայանալիք Ռասիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գլխավոր քարտուղարն այցելելու է Հայաստան:

Սերժ Սարգսյանն այնուհետեւ մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով եւ պատասխանել վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ