News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 3-ին որոշում ընդունեց շարունակել Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժածներին օգնության տրամադրումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տեղեկանքով՝ դեռ օգոստոսին կառավարության հատկացրած 171.5 մլն դրամից մոտ 65 մլն դրամը չի օգտագործվել; Օգնություն են ստացել 478 հողօգտագործող: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ գյուղացիներին տրամադրել են 50 հազարական դրամ օգնություն, մարդկանց ապահովել են աշխատանքով՝ 4 հազ. դրամ օրավարձով:

Ըստ նախարարի՝ ծրագիրը եղել է հաջողված:

«Դա ձեր գնահատականն է, իսկ ժողովրդի՞նը»,- հարցրեց վարչապետ Տ. Սարգսյանը:

«Ժողովրդի կողմից նույնպես դրական է գնահատվել»,- հավաստիացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը՝ հղում անելով ուսումնասիրություններն ու հարցումները: Տ. Սարգսյանն առաջարկեց այդ ուսումնասիրությունները ներկայացնել լրատվամիջոցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ