News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սիրիական զարգացումներում Թուրքիայի դրությունը մտնում է վտանգավոր զարգացումների փուլ։ Թուրքիան կանգնած է իր փորած փոսը գլորվելու վտանգի առջեւ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը (ֆոտոռեպորտաժ

Թուրքագետը, խոսելով Սիրիայում գործող Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման կողմից Թուրքիային սպառնալու մասին տեղեկության շուրջ, նշեց, որ դա Թուրքիայում  լուրջ անհանգստություն է առաջացրել։ Իսպիրյանի խոսքով՝ սիրիական զարգացումներում Թուրքիայի դրությունը մտնում է վտանգավոր փուլ, որտեղ Թուրքիան կանգնած է իր փորած փոսը գլորվելու վտանգի առաջ։

«Ալ-Կաիդայի սպառնալիքների եւ Թուրքիայից երիտասարդներին Սիրիա տեղափոխելու ու Ալ Կաիդայի շարքերում գրանցելու փաստերի հետ կապված թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահը գրավոր հարցադրում է ուղղել ՆԳ նախարարին՝ պահանջելով նաեւ պարզաբանել, թե ինչ միջոցառումներ են իրականացվում Ալ-Քաիդայի հնարավոր ահաբեկչությունները կանխելու, Թուրքիայի տարածքում ազատ տեղաշարժվող Ալ Կաիդայի կողմից Թուրքիայի հարավային եւ հարավ-արեւելյան շրջաններում ապրող երիտասարդներին «ջիհադի» անվան տակ տարբեր միջոցներով Սիրիա տեղափոխելը կանխելու համար»,-նշեց բանախոսը։

Թուրքագետի խոսքով՝ Արեւմուտքում Թուրքիան արդեն ընկալվում է ահաբեկչական խմբավորումներին աջակցող երկիր, ինչի վկայությունն է ամերիկյան եւ եվրոպական հայտնի լրատվամիջոցներում հիշատակումները, որ Սիրիայում հայտնված ահաբեկչական կազմավորումները աջակցություն են ստանում Թուրքիայից։ «Բացի այդ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ԱՄՆ այցի ընթացքում նրան տված հարցերը խիստ անհանգստացրել են Գյուլին, քանի որ հարցերը հիմնականում վերաբերվել են Թուրքիայի կողմից Ալ-Քաիդային տրվող աջակցության խնդրին»,-նշեց թուրքագետը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ