News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում այսօր՝ հոկտեմբերի 4-ին բացվեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նույնիսկ ավելի վաղ էր ժամանել, եւ մինչ բացումը շրջում էր տաղավարներով:

Ցուցահանդեսին մասնակցում են մոտ 125 ընկերություններ: Կարմիր ժապավենը կտրելու իրավունքը տրվեց ռուսական «Ռոստելոկոմի» նախագահ Սերգեյ Կալուգինին եւ կանադական «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանին: Բացման խոսքում ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնակությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ  տարեցտարի արտասահմանյան ընկերությունների մոտ աճում է հետաքրքրությունը այս ցուցահանդեսի նկատմամբ, իսկ ռուսական «Ռոստելեկոմը» ստանձնել է պլատինե հովանավորի դերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ նշեց, որ ոլորտը զգալի աճ ունի՝ տարեկան 20-22 %, ու այս տարի սպասվում է 700-1000 նոր աշխատատեղի ստեղծում:

Ցուցահանդեսի առաջին հարկում մոտ 30 ընկերություններ ներկայացնում են ինժեներական լուծումներ, ու միանգամից աչքի է զարնում Պոլիտեխնիկի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բավական մեծ տաղավարը: Նախկին ցուցահանդեսներում նման մեծ տաղավար վարձում էր «Նեյշնլ ինսթրումենթսը», սակայն այս տարի նրանք բավարարվել են ավելի համեստ տաղավարով:

Երկրորդ հարկում գտնվում են ծրագրային ու համացանցային լուծումներ առաջարկող, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները ներկայացնող ընկերությունները, սիստեմային ինտեգրատորներն ու սարքավորումների մատակարարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ