News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացում քննարկվել են «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից հանրապետության հանքաարդյունաբերական ոլորտում իրականացվող աշխատանքները:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ հանքաարդյունաբերական ոլորտը հանդիսանում է մեր տնտեսության հիմնական ոլորտներից մեկը եւ անհրաժեշտ է համապատասխան աշխատանքներ իրականացնել ոլորտում առկա դրական դինամիկան երկարաժամկետ հեռանկարում պահպանելու համար: Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ բնության պահպանման հարցերին:

 Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ