News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայկական դեղագործական գործարաններն ու արտադրությունները կփակվեն՝ GMP (Good Manufacturing Practice, Արտադրության պատշաճ պայմաններ) սերտիֆիկատ չստանալու համար: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը:

Նրա խոսքով՝ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը անհիմն պատճառաբանություններով հրաժարվում է հայկական ընկերություններին GMP սերտիֆիկատներ տրամադրել: Ընդ որում՝ այդ սերտիֆիկատը ստանալու համար անհրաժեշտ նորմատիվային բազա գոյություն չունի: «Եթե նոր խաղ է՝ կանոնները դրեք սեղանին, որ հասցնենք վարժվել.... Ուր ե՞ն կանոնները... պարտավոր չեմ ընկնել գերմաներեն, լատիներեն կամ ֆրանսերեն կանոններ փնտրեմ, հայերեն դրեք սեղանիս...»,- հայտարարեց վաստակաշատ դեղագործը:

Օրինակ՝ դեղերի փորձաքննության կենտրոնը պահանջել է փոխել ջրի թորման սարքը՝ հին լինելու եւ արտաքին քերծվածք ունենալու պատճառով: Այնինչ Վ. Թոփուզյանը վստահեցնում է, որ 40 տարի այդ սարքով որակյալ թորած ջուր է ստացել, ու իր պատրաստած դեղերից որեւէ բողոք չի ստացել: Ներկայում ընկերությունը դադարեցրել է դեղերի արտադրությունը՝ սերտիֆիկատ չունենալու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ