News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում զարգացել է ասպիրինի արտադրությունը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը:

Նրա խոսքով՝ հայկական ընկերությունները ասպիրին արտադրում են Հնդկաստանից ներկրված հումքով, այնուհետ արտահանում Ուզբեկստան: Սակայն, մասնագետի խոսքով, դա հեռանկարային մոտեցում չէ: «Ուզբեկներն էլ կարող է մի օր սկսեն ասպիրինի հումք ներկրել Հնդկաստանից, ու էդ ժամանակ ոնց ե՞նք արտահանելու»,- ասաց Վ. Թոփուզյանը:

Նրա կարծիքով՝ հարկավոր է ներդրումներ անել՝ Հայաստանում դեղագործական հումքի արտադրություններ սկսելու համար, առավել եւս, որ դրա համար հատուկ լիցենզիայի կարիք չկա՝ դեղի հումքի արտադրությունը գործնականում չի կարգավորվում ու չի վերահսկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ