News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի համալրումը ժամանակակից տեխնիկայով, ուղղված է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա իրական ազդեցությանը, այն դեպքում, եթե մեծ պատերազմ սկսվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ մինչեւ տարեվերջ պետական պաշտպանական պատվերի շրջանակներում Հարավային ռազմական օկրուգի զորամասեր կներկրեն արդիականացված ռազմական տեխնիկայի ավելի քան 450 միավոր նոր եւ բեռնատար եւ տրանսպորտային միջոցներ, ինքնագնաց զենք, զրահամեքենաներ, տարբեր հրթիռային համակարգեր: Նոր ռազմական տեխնիկայի եւ զենքի շահագործումը կիրականացնեն լավագույն անձնակազմերն ու հաշվարկները, որոնք անցել են անհրաժեշտ հատուկ պատրաստություն՝ օգտագործելով ժամանակակից մարզողական համակարգեր:

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան նույնպես մտնում է Հարավային ռազմական օկրուգի մեջ:

Միխայիլ Ալեքսանդրովի խոսքով՝ այն հանգամանքի ֆոնի վրա, որ Ռուսաստանը Ադրբեջանին այս տարի ավելի վաղ վաճառվել էր առաջադեմ սպառազինություններ, Գյումրիում 102 - րդ ռազմակայանի համալրումը նոր ռազմական տեխնիկայով պարզապես ցույց կտա Հայաստանին, որ նա անպաշտպան վիճակում չէ, որ ռուսական խումբը ամրապնդվում է , որ Հայաստանը Ադրբեջանից վախենալու պատճառ չունի: «Երկրորդ հանգամանքն այն է, որ Ռուսաստանը մտահոգված է Մերձավոր եւ Միջին Արեւելքում տիրող իրավիճակով, մասնավորապես, Սիրիայում, քանի որ այստեղ ներգրավված է Թուրքիան, ինչպես նաեւ Իրանում տիրող իրավիճակով», - ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ այս ամենը լրացուցիչ լարվածություն ստեղծում է եւ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Գյումրիի ռազմակայանն իսկապես մարտականորեն պատրաստ լինի եւ հագեցած ժամանակակից զենքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ