News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստան է ժամանել Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա եղբայը՝ նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը։

Նա նշեց, որ եղբայրը Հայաստանում կմնա մինչեւ շաբաթ-կիրակի, նա գտնվում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Նախկին պատգամավորն ասաց, որ Արա Աբրահամյանը Հայաստան է եկել մշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով, խոսքը մասնավորապես՝ Ռուսատանի հայերի միության ավանդական մշակութային օրերի առթիվ։

Ինչ վերաբերում է Աբրահամյաններին պատկանող Աբովյան փողոցում գտնվող շենքը վաճառելու մասին լուրերին, Գագիկ Աբրահամյանը տեղյակ չէր դրանից։

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ այսօր կրկին Հայաստան է գալու Արա Աբրահամյանը՝ այս անգամ արդեն մշակութային ծրագրով։ Քաղաքական ծրագիրը նա արդեն «իսպալնյատ» է արել, կարգավորել է միջօլիգարխիկ հարաբերությունները Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ, «տղերքն» իրար լրիվ հասկացել են։ Արա Աբրահամյանն այս անգամ Հայաստանում է ՀՀԿ (Հայերի համաշխարհային կոնգրես) եւ ՌՀԿ (Ռուսաստանի հայերի կոնգրես) ավանդական մշակութային օրերի առիթով։ Ինչպես եւ սպասվում էր՝ նա դատարկաձեռն չի գալու. մրցանակներ Է բերելու ստեղծագործական միություններին ու տարբեր «միավորների»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ