News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Էդիկ Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից: ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հաստատեց նրա հրաժարականը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անսպասելի հայտարարեց, որ Էդիկ Բարսեղյանի ազատման մասին որոշումը ստորագրում է անհապաղ, ու խնդրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին՝ այն անմիջապես ներկայացնել ՀՀ նախագահի հաստատմանը:

Սակայն ազատումից հետո կառավարությունն անցավ այլ հարցերի՝ նոր մարզպետի նշանակման հարցը թողնելով ավելի ուշ հաստատման:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մարզպետ պետք է նշանակվի Արամայիս Գրիգորյանը:

Ա. Գրիգորյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում, 2003-20088 թթ. եղել է պատգամավոր, 2008-2009 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար՝ ՀՅԴ քվոտայով: Պաշտոնից ազատվել է ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալու պատճառով:

Է. Բարսեղյանը Արարատի մարզպետ էր 2010 թ.-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ