News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովի աշխատանքը կմեկնարկի 14:30-ին՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում (հասցեն՝ Արամի 1): Այն կազմակերպված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ:

Համաժողովին կքննարկվեն մայրաքաղաքների կառավարմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ կլինի հանրային ծառայությունների մատուցման եւ քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում ծառացած արդի մարտահրավերներին: Համաժողովը նաեւ Եվրպայի խորհրդի անդամ երկրներում լավագույն փորձի փոխանակման եւ արձանագրած առաջընթացի ներկայացման հնարավորություն կընձեռի:

Համաժողովին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր եւ փոխքաղաքապետեր, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, համապատասխան պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային եւ տեղական փորձագետներ:

Քննարկումներ կկազմակերպվեն հետեւյալ հիմնական թեմաներով.

- մայրաքաղաքների աճող դերը եւ կյանքի որակը

- մայրաքաղաքների կառուցվածքային հնարավորությունը կյանքի որակի մարտահրավերներին անդրադառնալու համար:

Համաժողովի բացմանը կմասնակցեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես կգան  Ջոն Վորմիշամն ու Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը եւ կներկայացվեն քննարկումների արդյունքների հիման վրա ստացված եզրակացությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ