News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Yerkir.am-ի հետ զրույցում անվանել է «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցին` Ասրյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր խոսքերը լինեն ավելի կոշտ, կոպիտ, եւ այն ուղղում է ոչ թե Զարուհի Փոստանջյան քաղաքացուն, ոչ թե Զարուհի Փոստանջյան կնոջը, ոչ թե Զարուհի Փոստանջյան մորը, այլ` «ոմն Զարուհի Փոստանջյան» քաղաքական գործչին: «Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»,-հայտարարել է Խաչիկ Ասրյանը:

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը յուրաքանչյուր քաղաքացու եւ իր համար ՀՀ-ն, հայոց պետականությունը ամենամեծ ընտանիքն է, իսկ «Հայոց նախագահ» Սերժ Սարգսյանը մեր մեծ ընտանիքի առաջնորդն է ու մեծագույն դերակատարություն է ունեցել հայոց պետականության կայացման մեջ, եւ ոչ միայն մեր հայրենիքում, այլ` հատկապես երկիր մոլորակի տարբեր անկյուններում»:

Տպել
Ամենաշատ