News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այն բանից հետո, երբ ընդդիմադիր Ռուստամ Իբրահիմբեկովին թույլ չէին տվել մասնակցել ընտրություններին, դրանց արդյունքները գրեթե ակնհայտ եւ պարզ էին: Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

 «Պարզ է, որ Ադրբեջանում ընտրություններ չեն եղել եւ չէին կարող լինել, արդյունքները նախապես որոշված էր եւ տոկոսը շատ, թե քիչ կանխատեսելի էր: Նախորդ անգամ 88 էր, այս անգամ՝ 85: Նրանք որոշել են ավելի «ինտելեկտուալ» լինել»,-նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ թեկնածուներից ոմանց տոկոսներ են նկարել: Իսկանդարյանը հավելել է, որ առավել հետաքրքիր է թվերի վերլուծությունը: Իսկանդարյանը մատնանշել է այն փաստը, որ ընտրությանը մասնակողների թիվը չի համապատասխանում մարդահամարով գրանցված մարդկանց թվին. «Սա ընտրությունների շատ հետաքրքիր արդյունք է»,-եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ