News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ի Երեւանի շրջանային կոմիտեի ժողովը տեղի կունենա հոկտեմբերի վերջին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՅԴ-ում իր աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ երկու տարվա աշխատանքից հետո կուսակցության յուրաքանչյուր շրջանային կոմիտե ժողով է անցկացնում. «Ժողովի անցկացման մեջ արտասովոր ոչինչ չկա, ինչպես նաեւ օրակարգում չկան արտասովոր հարցեր: Ուղղակի այժմ հերթը Երեւանի շրջանային կոմիտեինն է»:

Նշենք, որ լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն, որ ՀՅԴ Երեւանի շրջանային կոմիտեի ժողովի ընթացքում կընտրեն կուսակցության գերագույն ժողովին մասնակցելու համար պատվիրակության կազմ, ինչը տեղի է ունենալու 2012թ.-ի հունվարին: Բացի այդ, հայտնում են ՀՅԴ երեւանյան անդամների միջեւ առկա տարաձայնությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ