News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Թամարա Քոչարյան-Պետրոսյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը միության գործունեությունը արժեւորել է քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից:

Երկրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել «Արցախ` հայ մշակույթի եւ ավանդությունների պարտեզ» գրքի հեղինակներ Կլոդ Մութաֆյանին եւ Տիգրան Կույումջյանին՝ կարեւորելով աշխատության նշանակությունը գիտական եւ մշակութային առումներով:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ