News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թ. ՀՆԱ աճի կանխատեսումն իջեցրել է մինչեւ 4,1%: Այդ մասին նշված է ՀՀ պետական բյուջեի 2014 թ. նախագծի ուղերձում:

Հիշեցնենք, որ տարվա սկզբին Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության առջեւ առաջադրանք էր դրել ապահովել 7% տնտեսական աճ, իսկ 2013 թ. պետական բյուջեի հիմքում դրվել էր 6,2% կանխատեսումը:

ՀՀ կառավարությունը տնտեսական աճի տեմպի նվազումը բացատրել է ինչպես ներքին զարգացումներով, այնպես էլ համաշխարհային տնտեսության աճի դանդաղմամբ:

2014 թ. պետական բյուջեի հիմքում դրվել է 5.2% տնտեսական աճի կանխատեսումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ