News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԼՂՀ հիմնախնդրի նոր լուծում է նշմարվում՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սցենարով, հոկտեմբերի 15-ին հայտարարել է  Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը՝ մեկնաբանելով հրապարակախոս Զորի Բալայանի՝ Պուտինին ուղղված նամակի շուրջ ստեղծված իրավիճակը:

 «Մարքսիստական կուսակցության կողմից Հայաստանի նախագահին  պետության առջեւ ծառացած համազգային հինգ գլխավոր խնդիրներ են ներկայացվել: Առաջինը վերարտադրողականության նոր քաղաքականության մշակումն է: Երկրորդը՝ էլիտար շինարարությունից ավելի էժան, համաժողովրդական շինարարությանն անցնելը», - նշել է  Դավիթ Հակոբյանը: Երրորդ խնդիրը տնտեսական կայուն հիմքով նոր Սահմանադրության ընդունումն է: Հայաստանի ներկայիս Սահմանադրությունում, ըստ նրա, տվյալ դրույթը միայն երկու բառով է ձեւակերպված՝ մասնավոր ձեռներեցություն:

«Չորրորդ խնդիրը կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումն է, որի համաձայն անհրաժեշտ է գրանցել միայն գաղափարական բաղադրիչով կուսակցությունները: Եվ վերջապես, մեր պետության հինգերորդ խնդիրը համարում եմ դիվանագիտական նոր դոկտրինայի ստեղծումը: Այսօր իշխող շրջանակները, ժողովրդական դիվանագիտության լեզվով, ցանկանում են կատարել ռուսական էլիտայի հրամանները», - ընդգծել է  Դավիթ Հակոբյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ