News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Երգչուհի Շերը ֆրանսիական հանրային 5-րդ հեռուստաալիքի «Ձեզ համար» շոուի ժամանակ պատմել է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստան կատարած այցի մասին. «Աննդամթերքի, դեղորայքի պակաս... պուրակներ, որտեղ բոլոր ծառերը մարդիկ կտրել էին, որ վառեն, տաքացնեն տները: Երկու- երեք հոգով, կոշիկներով ու կաշվե վերարկուներով էինք քնում, որ չմսրենք»:

Երբ Շերն սկսել է խոսել իր հայկական արմատների մասին, նույն հաղորդմանը մասնակցող բուլղարահայ երգչուհի Սիլվի Վարդանը, որը մինչեւ այդ երկար-բարակ պատմում էր իր բուլղարական ծագման մասին, հանկարծ հիշել է, որ ինքն էլ է հայ։

Երբ հաղորդավարուհին Շերին հարցրել է իր հայկական ծագման մասին, Սիլվի Վարդանը միջամտել է՝ ասելով. «Ես նույնպես»։

«Իսկապե՞ս»,- զարմացել է հաղորդավարուհին։

«Այո, Վարդանը հայկական ազգանուն է»,- ոչ այնքան վստահ ասել է Սիլվի Վարդանը։

Դիտեք 29-րդ րոպեից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ