News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«ԿամԱԶ»-ի վարորդ  Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից տեղափոխել են գաղութ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ հոր առողջական վիճակը լավ է: Ընտանիքին առայժմ չի հաջողվել խոսել Հրաչյա Հարությունյանի հետ: Լիլիթ Հարությունյանը նաեւ ասաց, որ հոր գործով դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ սարսափելի վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, որի ժամանակ զոհվել է 18, վիրավորվել ավելի քան 60 մարդ: Հուլիսի 15-ին Հարությունյանին կալանավորել են մինչեւ սեպտեմբերի 13-ը: Մոսկվայի Տվերի դատարանը սեպտեմբերի 12-ին, մինչեւ դեկտեմբերի 14-ը երկարաձգել է «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը: Նա երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, քանի որ սրտի շրջանում ցավեր ուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ