News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին Երեւանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան նվիրված ահաբեկիչների կողմից պայթուցիկների օգտագործման մատչելիության խոչընդոտման ավելի լավ վերահսկման խնդիրներին:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ պետական հաստատությունների եւ մասնավոր հատվածի մոտ քսանհինգ փորձագետներ, որոնք Բելգիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության հարցերով գրասենյակի փորձագետների հետ կկիսեն իրավական գործիքներով պայթուցիկները եւ պայթուցիկ բաղադրիչները ավելի լավ վերահսկելու վերաբերյալ իրենց փորձը: Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել ՀՀ-ին կիրառելու ահաբեկչության դեմ միջազգային իրավական դաշտը:

«Այս միջոցառումը նպատակ ունի օգնելու մասնակիցներին ավելի լավ հասկանալ, թե  ինչ է անհրաժեշտ ահաբեկչական գործողությունները կանխելու համար», ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն եւ հավելել. «Մենք նաեւ կփորձենք տեսնել, թե ինչպես ԵԱՀԿ-ն՝ աշխատելով իր գործընկերների հետ, կկարողանա նպաստել առավել արդյունավետ ճանապարհով ազգային դաշտի եւ  միջգերատեսչական կարողությունների կատարելագործմանը, որոնք ուղղված կլինեն ահաբեկչական սպառնալիքներին եւ  ահաբեկչության դեմ համապատասխան միջազգային չափանիշները կիրառելուն»:

Նա ավելացրել է, որ ԵԱՀԿ Քարտուղարության Անդրազգային սպառնալիքների վարչությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ կշարունակի աջակցել Հայաստանին արդյունավետորեն պայքարելու միջազգային ահաբեկչությունից բխող սպառնալիքների դեմ:

Քննարկումը իրականացվում է Գերմանիայի եւ Ավստրալիայի Կառավարությունների  ֆինանսական աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ