News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հեղինակավոր Forbes ամսագիրը, որը թողարկվում է 1917 թվականից եւ տարածվում ավելի քան 55 երկրում, շուտով կհրատարակվի նաեւ Հայաստանում: Ստանալով ամսագիրը թողարկելու լիցենզիա՝ Forbes Հայաստանը դարձել է 27-րդ միջազգային հրատարակությունը:

Forbes-ը Հայաստանում ներկայացնում է «Մեդիա Փարթներս» ընկերությունը, որը կազմակերպում է ամսագրի տարեկան 12 թողարկում եւ www.forbes.am բիզնես պորտալը: Forbes Հայաստանը կթողարկի նաեւ Forbes Life ամսագիրը եւ հատուկ համարներ, ինչպես նաեւ, Forbes-ի կանոնների համաձայն, հանդես կգա բիզնես կոնֆերանսների կազմակերպման նախաձեռնությամբ:

Forbes-ը գրում է ձեռներեցության, ֆինանսների եւ ներդրումների, տեխնոլոգիաների, առաջնորդության եւ այլ թեմաներով՝ ներկայացնելով մարդկանց, ովքեր փոխում են աշխարհը: Forbes-ն անցկացնում է լրագրողական հետաքննություններ, ինչպես նաեւ՝ հրապարակում աշխարհի միլիարդատերերի, ամենաազդեցիկների եւ հայտնիների վարկանշային աղյուսակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ