News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դամասկոսում Հայ կաթոլիկ եկեղեցու թեմի շենքը հրթիռակոծվել է: Բացի դրանից, իօնչպես հաղորդում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը, Դամասկոսի նահանգի Յաբրուդ շրջանում զինյալները երկու դիպուկահար հրացաններ են տեղադրել Սուրբ Աստվածածին եկեղեցու, նաեւ սուրբ Կոնստանտինի եւ Հեղինեի եկեղեցու վրա, ապա գործի դրել դրանք: Արդյունքում վնասվել են տաճարների խաչերը: Մի քանի խաղաղ բնակիչ վիրավորվել է:

Սակրավորները եւս մեկ պայթուցիկ սարք են վնասազերծել Սուրբ Կոնստանտինի եւ Հեղինեի եկեղեցու դիմաց:

Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Դամասկոսի բնակիչ Նազարեթ Էլմաջյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Կոնստանտինի եւ Հեղինեի եկեղեցիները հունական են: Նրա խոսքով՝ զինյալների խնդիրը ոչ թե եկեղեցիների ավերումն է եղել, այլ խաչերի ոչնչացումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին հրթիռակոծվել էր Դամասկոսի Հայ կաթոլիկ եկեղեցու թեմի շենքը, որի հետեւանքով տուժել էր շենքի 3-րդ հարկը, ինչպես նաեւ մոտակայքում գտնվող հայկական «Լույս» եւ «փարոս» ազգային գիմնազիաների շենքերը:

Հայ կաթոլիկ եկեղեցու շենքը գտնվում է քաղաքի հին հատվածում, Բաբ Թումա շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ