News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ մամուլի օրը խմբագիրները սկսեցին հումորով։ Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը նախկինում մի շարք թերթերի խմբագիր աշխատած Վասակ Դարբինյանը նշեց, որ այսօր մեկն իրեն հուշել է, որ հոկտեմբերի 16-ը նաեւ անեսթեզիոլոգների օրն է։ Նրա կարծիքով՝ մամուլի դերը քիչ է տարբերվում անեսթեզիոլոգների դերից, երեւի դրա համար էլ համընկել են օրերը, «մամուլի դերը հասարակությանը քնեցնելն է, զգոնությունը բթացնելը, այլապես ինչու են օրերը համընկել»։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը համաձայն չէր Վասակ Դարբինյանի՝ լրագրող-անեսթեզիոլոգ համեմատության հետ։ Խմբագրի խոսքով՝ մենք հասարակության սանիտարն ենք, աղբը, կեղտ մաքրողը։ Նա շեշտեց, որ կարեւոր եւ անհրաժեշտ դեր է կատարում մամուլը, այն  ոչ միայն կայացել է, այլեւ իր վրա է ստանձնել պետական շահը պաշտպանող ինստիտուտների գործառույթները, օրինակ՝ երբ քաղաքացիները տեղ չունեն գնալու, նրանք դիմում են թերթերի խմբագրությունների։

«Հայացք» շաբաթաթերթի եւ nyut.am էլեկտրոնային թերթի խմբագիր խմբագիր Աշոտ Աղաբաբյանն էլ պատմեց «օրվա անեկդոտը»։ «Ինչ ընդհանրության ճանճի եւ քաղաքական գործչի միջեւ, երկուսին էլ կարելի է թերթով սատկացնել»։ Նա շեշտեց, որ այս երկրում վերջին քսան տարում երեք բան կայացել է՝  բանակը, կոռուպցիան եւ մամուլը: «Ով ինչ ուզում է ասի, մամուլը կայացել է, բայց այդ առումով լավագույն ժամանակները 1990-96 թվականներն էին»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ այժմ լրագրողներին պակասում է ինֆորմացիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ