News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին եւ նրա հետ քննարկել հայ-իրանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը կարեւորել են քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձ են կատարել երկու երկրների միջեւ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ