News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 18-19-ը կկայանա Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղազախստանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական եւ ռեսուրսային կենտրոնների ղեկավարների հանդիպումը:

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե վաղը հանդիպման մասնակիցների առջեւ հանդես կգա Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը` «ՆԱՏՕ-ի գործընկերությունները` ապագայի անելիքները» ելույթով:

Նույն օրը նախատեսված է Ափաթուրայի ճեպազրույցը լրատվամիջոցների համար:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը արդեն իսկ Երեւանում է, որտեղ հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ