News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:

ՀՀ Նախագահը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը համակարծիք են եղել, որ հարաբերությունների այս մակարդակը վկայում է Դաշինքի հետ Հայաստանի սերտ փոխգործակցության արդյունքում ձեւավորված խորը եւ ընդգրկուն օրակարգի մասին, ինչը, նրանց համոզմամբ, էապես օգնում է Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ