News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն երբեք հետխորհրդային տարածքում ընդլայնվելու քաղաքական նպատակ չի հետապնդել: Այս մասին հոկտեմբերի 18-ի երեւանյան ճեպազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

 «Բայց մեր քաղաքական գերակայությունները նրանում են, որ Դաշինքի դռները բաց են եվրոպական ժողովրդավարական երկրների համար: Սա քաղաքական ծրագիր չէ, այլ քաղաքական սկզբունք, որին մենք հավատարիմ ենք», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Դաշինքը հարգում է այլ երկրների ընտրությունը, որոնք չեն ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին, գործընկերության չեն ձգտում: «Մեզ համար կարեւոր սկզբունք է գործընկերների ընտրությունը հարգելը»,- ընդգծել է  Ջեյմս Ապաթուրայը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ