News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելը չի խանգարի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքների տեղափոխմանը: Այս մասին հոկտեմբերի18-ին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին՝ ելույթ ունենալով «Վրաստան. Նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» քննարկմանը, որը կազմակերպվել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի եւ «Համաձայնություն» վերլուծական կենտրոնի կողմից: Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է համաձայնագիր՝ ազատ առեւտրի մասին, եւ դրան ուշադրություն են դարձրել Վրաստանի եւ Հայաստանի վարչապետները՝ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

«Կողմերն արձանագրել են, որ մենք երկկողմ համաձայնագիր ունենք  ազատ առեւտրի գոտու մասին: Այդ պատճառով նորմալ առեւտրային ռեժիմին ոչինչ չի կարող խանգարել: Եվ եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, հայ-վրացական երկկողմ մակարդակում ապրանքներն ազատորեն շրջանառելու են մեր սահմանի միջոցով»,-ընդգծել է վրացի դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք հայ-վրացական սահմանը կդառնա ռուս-վրացական:

«Դրա համար մեզ մոտ մշակված է բավականին լավ իրավական դաշտ: Եթե ինչ-որ բան չբավականացնի, կավելացնենք, սակայն արգելքների մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես համոզված եմ, որ դա այդպես էլ լինելու է»,-հավելել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ