News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Էրեբունի» ռազմական օդանավակայանում հոկտեմբերի 18-ին կայացել է «Միգ-29» տեսակի օդանավերի՝ կայանում հայտնվելու 15-ամյակին նվիրված տոնական միջոցառումը:

Թեեւ կայանն  ավելի վաղ էր ձեւավորվել, փաստացի այսօր դրա ծննդյան  յուրօրինակ տարեդարձն էր (ֆոտոռեպորտաժ):

Տոնական միջոցառման շրջանակում կայացել է հանդիսավոր հավաք, որի ժամանակ հոբելյարներին շնորհավորելու էին եկել  ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչության, ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ, հյուրեր:

Դիմելով հավաքի մասնակիցներին՝ ավիակայանի տնօրեն, գնդապետ Ալեքսանդր Պետրովն ընդգծել է, որ անձնակազմը պատվով է կատարում առաջադրված բոլոր խնդիրները:  «Փոխվում է կյանքը, փոխվում են հայացքները, սակայն մեր նպատակն անփոփոխ է՝ Հայաստանի կապույտ եւ խաղաղ երկնքի պաշտպանությունը», - նշել է Ալեքսանդր Պետրովը: Նա հիշեցրել է, որ անցած տարիներին ուրախ պահերին զուգահեռ ավիակայանն ունեցել է նաեւ տխուր պահեր, այդ թվում՝ «Միգ 29»-ի վթարը առաջին կարգի օդաչու, մայոր Կոնստանտին Կարդաշի հրամանատարությամբ: Վերջում Պետրովը անձնակազմին ամենայն բարիք է մաղթել. «Այն ամենը, ինչն ինքներդ  ձեզ կցանկանաք: Թող  երեխաներն ուրախացնեն ձեզ, ծնողներն էլ երկար ապրեն»:

Աչքի ընկած զինծառայողների խմբին էլ շնորհակալություն են հայտնել, պատվոգրեր եւ արժեքավոր նվերներ հանձնել: Հավաքն ավարտվել է հանդիսավոր երթով:

Հանդիսավոր մասից հետո տոնի հյուրերը դիտել են «ՄԻ 8» եւ «ՄԻ 24» ուղղաթիռների թռիչքը, ինչպես նաեւ «մարտի դաշտից վիրավորի տարհանումը»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ