News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայում զանգվածային հուզումների եւ ոստիկանական գործողությունների ընթացքում հայազգի ոչ մի քաղաքացի չի տուժել և չի ձերբակալվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը:

«Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Օրհան Զեյնալովի կողմից Եգոր Շչերբակովի սպանությանը հաջորդած զանգվածային հուզումների և ոստիկանական գործողությունների ընթացքում հայազգի ոչ մի քաղաքացի չի տուժել և չի ձերբակալվել»,- նշեց նա:

Ահարոնյանը ավելացրեց նաեւ, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության միջոցով պարբերաբար տեղեկություններ են ստանում ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայերի հետ կատարված դեպքերի մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից Եգոր Շչերբակովի սպանությունից հետո զանգվածային հուզումներ էին սկսվել, ոստիկանությունը մի քանի հարյուր անձանց էր ձերբակալել: Իրավապահները նաեւ բռնել էին մոտ երկու հազար ներգաղթյալների՝ նրանց արտաքսելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ