News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Սիբիր» ավիաընկերության կողմից իրականցվող Երեւան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր ժամը 5.30-ին, իրականացվել է 14.41-ին:  Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց «Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը:

«Նախնական կասկածներ կային, որ տեխնիկական խնդիրներ կան, բայց ստուգումներից հետո պարզվել է, որ ոչ մի խնդիր չկա: Մենք ակտը ունենք եւ  կարող ենք ծանոթացնել: Պարզապես կասկածի դեպքում պետք էր ստուգել»,- նշեց ներկայացուցիչը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Սիբիր» ավիաընկերության կողմից իրականցվող Երեւան-Մոսկվա չվերթը, որը պետք է իրականացվեր ժամը 5.30-ին, չի իրականացվել տեխնիկական պատճառներով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել էր, «Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը եւ ավելացրել, որ ուղեւորների թիվը 95-ն է: Նրա խոսքով, կասկածներ են եղել, որ ինքնաթիռը տեխնիկական խնդիր ունի, որը մասնագետները փորձում են գտնել պատճառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ