News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուս լրագրող Մակսիմ Շեւչենկոն հանդես է եկել սադրիչ հայտարարությամբ, ակնարկելով մոսկովյան Բիրյուլովո շրջանում տեղի ունեցած իրադրարձություններում «հայկական հետքի մասին»:

Լինելով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Հատուկ կարծիք» հաղորդման հյուրը՝ Մակսիմ Շեւչենկոն սադրիչ, անհիմն եւ ուղղակիորեն էթնիկ հակամարտություն հրահրող հայտարարություններ է արել: Մասնավորապես, «Ռուսկիյե» շարժման առաջնորդ Դմիտրի Դեմուշկինի խոսքը վկայակոչելով՝ Շեւչենկոն պնդում է, որ ազգայնականների խումբը «շահագրգռված չէր ջարդեր կազմակերպելու մեջ»: «Հանկարծ» հայտնվել են «սադրիչներ», որոնց շարքում Դեմուշկինն իբր ճանաչել է ոմն «հայի»: Բնականաբար, «հայի» անունն ու ազգանունը ոչ Դեմուշկինը, ոչ էլ Շեւչենկոն չեն հիշում: «Այն որ նա հայ էր, միանշանակ է»,- հայտարարում է Մակսիմ Շեւչենկոն:

Չի բացառվում, որ նման անհիմն հայտարարությունների ետեւում թաքնված է  ազգայնականներից  սլաքը դեպի «եկվորների միջեւ բախման» վրա տեղափոխելու ցինիկ փորձ: Էթնիկ հակամարտություն հրահրելու նման անհեռանկար փորձերը կարող են աղետի բերել: Լավ կլինի, որպեսզի  լրագրողները նախքան անհիմն մեղադրանքներն ու անպատասխանատու հայտարարությունները մտածեն դրանց հետեւանքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ