News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2014 թ. կսկսվի հակակարկտային ցանցերի արտադրությունը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Տեխնոֆիտ» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն Հասմիկ Ստամբոլյանը («Ագրոինդեքս» ընկերություն):

Այսօր արդեն ընկերությունը Հայաստան է ներմուծել հակակարկտային ցանցեր ու կաթիլային ոռոգման համակարգ: Սակայն, ըստը, Հ. Ստամբոլյանի, ընկերությունը պլանավորում է հաջորդ տարվանից այդ ցանցերն արտադրել Հայաստանում, որի շնորհիվ գինն էապես կնվազի: Եթե ներմուծված ցանցերն արժեն 8-10 մլն դրամ 1 հա-ի հաշվով, ապա տեղական արտադրության դեպքում կարժենան 4-5 մլն դրամ:

Ցանցերը բազմակի օգտագործման համար են, խնամքով օգտագործման դեպքում կարելի է օգտագործել 15-20 տարի: Հակակարկտային ցանցերը 100%-ով ապահովագրում են կարկուտից: Դրանք կարելի է տեղադրել 5-7 մետր բարձրության վրա (այսինքն՝ ծառերը 5 մետրից բարձ լինել չեն կարող);  Հ. Ստամբոլյանն ասաց, որ ցանցերը նաեւ պաշտպանում են արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, միջատներից, թռչուններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ