News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր` մարտի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ Deep Purple ռոք խմբի անդամներ Յան Գիլանին եւ եւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի ղեկավար Ջոն Դիին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հռչակավոր խմբի այցը Հայաստան եւ նշել, որ մեր երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է:

Դիմելով անվանի երաժիշտներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաեւ երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք եւ շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք»:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին, ով մեր ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին` իրենց երաժշտության միջոցով օժանդակելու հայերին, Հայաստանին` բուժելու դաժան աղետի ծանր վերքերը: «Դուք այդ դժվարին գործը փայլուն կատարեցիք»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:

«Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համեստ ներդրումն ունենալ»,-ասել են ռոքի աստղերը: Յան Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա քսան տարի առաջ իր այցը Սպիտակ, եւ ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց:

Անդրադառնալով երեւանյան համերգին` Յան Գիլանն ու Ջոն Դին իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստից, եւ հաճելիորեն զարմացել, որ երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչները հավասար ոգեւորությամբ վայելում են երաժշտությունը:

Զրուցակիցները խոսել են նաեւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքի մասին: «Մենք մշտապես հպարտ եւ ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ մեր երկրում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ