News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան միացել են Արեւելյան գործընկերության էներգախնայողության եւ շրջակա միջավայրի ծրագրին (Eastern Europe Energy Efficiency and Environment Partnership, E5P), ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ դոնորների միջազգային հանրությունը վճռել է այդ գործընկերության ֆոնդը ավելացնել 70 միլիոն եվրոյով:

Դոնորներ են ԵՄ-ի երկրները, ինչպես նաեւ Իսլանդիան, Նորվեգիան, Ուկրաինան, ԱՄՆ-ն, այժմ նաեւ՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան: Այնուհետեւ ներդրումները օգտագործվում են  ազգային մակարդակների եւ միջազգային ֆինանսական կառույցների սխեմաներում միջոցներ ներգրավելու համար, մասնավորապես ՎԶԵԲ-ում, ԵՄԲ-ում, Համաշխարհային բանկի խմբում: Սկզբնապես 2009թ. առաջարկված ֆոնդի ուշադրության կենտրոնում եղել է Ուկրաինան:  

«Հավելյալ ֆինանսավորումը մեզ հնարավորություն է տալիս սատարել Ուկրաինայի տեղական ինքնակառավարման մարմիններին՝  բնակչության համար կայուն եւ մատչելի ջեռուցում ապահովելու եւ ջրի որակը լավացնելու համար: Ես ուրախ եմ, որ Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան որոշել են միանալ գործընկերությանը», - ասել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

ԵՀ-ն պատրաստ է այդ երեք երկրներին հատկացնել մինչեւ 30 միլիոն եվրո՝ քաղաքապետարանների էներգախնայողության ծրագրերի համաֆինանսավորման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Արեւելյան գործընկերության երկրները էներգետիկայի բնագավառում բարդ պայմանների են բախվում, կարծում է ԵՀ-ն: Նրանց մեծ մասը լուրջ կախում ունեն թանկ ներկրվող գազից: Միջին հաշվարկներով՝ նրանք երեք անգամ ավելի շատ էներգիա են ծախսում, քան ԵՄ-ի երկրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ