News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հակառակորդի կողմից Բերդ-Իջեւան ճանապարհի մեքենաների վրա կրակ բացելու դեպքի առթիվ տուժած երեք զինծառայողները գտնվում են Իջեւանի հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցուն ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպատնում, նրանց վիճակը բավարար է, հետեւաբար՝ անհրաժեշտություն չկա տեղափոխելու Երեւանի զինվորական հոսպիտալ:

Առաջիկայում դեպքի առթիվ կհարուցվի նաեւ քրեական գործ, առայժմ նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզում, Բերդ-Իջեւան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) եւ Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ