News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի լարումը պայմանավորված է մի շարք պատճառներով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:

Առաջինն, ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունների փորձերն են՝ շեղել սեփական հասարակության ուշադրությունը վերջերս այդ երկրում կայացած նախագահական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքներից եւ դրանց վերաբերյալ քննադատություններից:
Երկրորդ պատճառը կարող է կապված լինել այդ երկրի պաշտպանության նախարարի փոփոխության հետ: Այսինքն, առկա լարվածությունը յուրօրինակ վկայություն է, որ նոր նախարարը «թեմայի մեջ է»:

Երրորդ պատճառը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի Բաքու այցի հետ: «Այնպես չէ, որ սահմանին լարվածությունը «նվիրված» է այդ այցին, բայց դա կարող է դիտարկվել որպես հիշեցում Արեւմուտքին, որ ԼՂ խնդիրը այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է Արեւմուտքին եւ, հնարավոր է, սրանով Բաքուն ցուցադրում է, որ համաձայն չէ ինչ-ինչ առաջարկների: Իհարկե, մարդկային շփման մեջ ընդունված է այդ ամենի մասին խոսքով ասել, բայց ադրբեջանցիները իրենց անհամաձայնությունը հայտնելու սեփական մեթոդներն ունեն»,-ընդգծեց փորձագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ էին բացել Տավուշի մարզի Բերդ-Իջեւան մայրուղու ուղղությամբ, Պառավաքարի հատվածում: Կրակոցներից տուժել էին քաղաքացիական եւ զինվորական մեքենաներում գտնվող անձինք:  Զոհվել էր զինծառայող, շարքային Գարիկ Պողոսյանը (Վանաձորի ռազմական կոմիսարիատ, 1994թ. ծնված, զորակոչվել է 2012թ.), եւս երեք զինվորականներ վիրավորվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ