News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի հոկտեմբերի 23-ի նիստում խորհրդարանականները եվրոպական հարեւանության քաղաքականության մասին բանաձեւ են ընդունել: Դրանում գնահատական է տրվում տարածաշրջանի երկրների վիճակին եւ Եվրամիության հետ նրանց հարաբերություններին: Ադրբեջանին նվիրված մասում ասված է, որ Եվրախորհրդարանը ցավում է Ասոցիատիվ անդամության հետ կապված Ադրբեջանի ոչ հստակ եւ տատանվող դիրքորոշման համար:

«Եվրախորհրդարանն անհանգստություն է հայտնում  ժողավրդավարության, օրենքի գերակայության պակասի, եւ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի առթիվ; պնդում է, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտականությունները եւ որոշակի ստանդարտների պահպանումը՝  ներառյալ խոսքի եւ հավաքների ազատությունը, ժողովրդավարական ընդդիմությանն իր իրավունքներն օգտագործելու հնարավորություն տրամադրելը; պնդում է, որպեսզի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն եւ դադարեցվեն քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների եւ լրագրողների հետապնդումները, ինչը անհրաժեշտ նախապայման է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին ցանկացած համաձայնագրի համար; նշում է 2013թ. հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների ընթացքում միջազգային ստանդարտների բացակայությունը, ներառյալ թեկնածուներին գրանցելուց հրաժարվելը, եւ կոչ է անում անհապաղ ազատել 14 ընդդիմադիր ակտիվիստներին, լրագրողներին եւ իրավապաշտպաններին, որոնք կալանավորվել էին վերջին ամիսներին», -ասված է փաստաթղթում:

Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդիսավորությամբ հայտնել էր տվյալ բանաձեւի ընդունման մասին, բայց նշել էր միայն այն հատվածը, որտեղ խոսվում էր ԼՂ հակամարտությունը ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերի հիմքով կարգավորելու անհրաժեշտության մասին, գրում է contact.az-ը: Ադրբեջանին նվիրված բանաձեւի 2-րդ մասը ԱԳՆ-ն ինչ-ինչ պատճառով «չէր նկատել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ