News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հոկտեմբերի 23-ին, մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ԱՅՍԱՖ) գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների հերթական կիսամյակային նիստին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ պաշտպանության նախարարները կարծիքներ են փոխանակել ԱՅՍԱՖ գործողության ներկայիս ընթացքին, Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական ուժային մարմիններին փոխանցելու գործում արձանագրված առաջընթացին, ինչպես նաեւ 2014թ. Աֆղանստանում ԱՅՍԱՖ-ի փոխարեն մեկնարկելիք նոր՝ «Վճռական աջակցություն» առաքելության նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի շուրջ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաեւ գերմանական հրամանատարության ներքո գործող ԱՅՍԱՖ-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ