News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ու պաշտոնական այցով Երեւանում գտնվող Մարսելի պատվիրակության անդամներն այցելել են Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ մասնակցելու Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի եւ Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման միջեւ   գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։

Ողջունելով բժշկական կենտրոնի անձնակազմին՝ Մարսելի սենատոր-քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին մարդասիրական իրենց առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։

Այնուհետ Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը եւ Մարսելի «Հանրային աջակցություն-Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Ռոմատեն ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որով նախատեսվում է համագործակցություն մանկական վիրաբուժության, օրթոպեդիայի, վնասվածքաբանության, ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման, ճառագայթաբանության եւ մի շարք այլ բնագավառներում։ Գործակցության հիմքում փորձի փոխանակումն ու վերապատրաստումն է։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նշել է, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը եւս իր լիազորությունների սահմաններում կաջակցի Երեւանի եւ Մարսելի այս բուժհաստատությունների համագործակցությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ