News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 23-30-ը Երևանում կազմակերպված Հայկական ջազ շաբաթի շրջանակում առաջին անգամ Հայաստանում են Թավիջյան եղբայրները: Մակեդոնիայում և առհասարակ Եվրոպայում լայն ճանաչում ստացած ջազմեն եղբայրներ Գարոն և Դիրանը NEWS.am-ի թղթակցի հետ հանդիպման ընթացքում պատմեցին, որ սերը երաժշտության նկատմամբ գալիս է իրենց հորից` Մակեդոնիայում հայտնի դաշնակահար Կարապետ Թավիջյանից:

Եղբայրները հայերեն չեն խոսում, բայց երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթ են. գիտեն, որ իրենք Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգներն են եւ այստեղ գտնվելու կարճ ժամանակահատվածում հասցրել են այցելել Ծիծեռնակաբերդի պուրակ ու լինել Ցեղասպանության զոհերի թանգարանում: Թավիջյան եղբայրները ավելի քան չորս հարյուր համերգ են ունեցել աշխարհում, այդ թվում այնպիսի հռչակավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Մայքլ Ջեքսոնը, Չիկ Կորեան։  2012թ. Թավիջյան եղբայրները Մակեդոնիայում արժանացել են «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» բարձր կոչմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ