News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Վրացական երազանքի» կողմնակիցները հոկտեմբերի 27-ի երեկոյան` exit-poll –երի տվյալների հրապարակումից հետո, Թբիլիսիի փողոցներ են դուրս եկել` տոնելով  իրենց թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը:

«Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ տոնելու ընթացքում «Վրացական երազանքի» կողմնակիցների երկու մեքենաներ նույնիսկ վթարվել են Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելի պողոտայում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Մի քանի մեքենաներ ազդանշանելով շարասյուն են կազմել: «BMW»-ն շրջվել է, դրան է բախվել «Մերսեդեսը»: Վթարից հետո պողոտայում երթեւեկությունը խցանվել է, հետո մեքենաները քարշակելով տարել են հարեւան փողոց: 

Հոկտեմբերի 27-ի երեկոյից Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երեք-հինգ մեքենաներով շարասյուն կազմած ընթավել են «Վրացական երազանքի» կողմնակիցները` տոնելով հաղթանակը: Բաց պատուհաններից մարդիկ ծածանել են Վրաստանի եւ քաղաքական դաշինքի դրոշները: 

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի` ընտրատեղամասերի 70%-ի տվյալների հաշվարկից հետո Մարգվելաշվիլին ստացել է 62, 13% ձայն, իսկ «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու  Դավիթ Բարքրաձեն` 21,88%: Բաքրաձեն արդեն ընդունել է  պարտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ