News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այն, որ աշխատավարձի բարձրացումը գնաճի  հետ կապվածություն ունի ակնհայտ է, բայց պետք է մեղմվի այն աստիճան , որ բացասական հետեւանքերը զգալի չլինեն: Այս մասին այսօր հոկտեմբերի 29-ին  հրավիրված ասուլիսին ասաց  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Իհարկե, կա այդ խնդիրը, բայց ես իրականում Վստահում եմ պարոն Վաչե Գաբրիելյանի մասնագիտական հմտություններին: Այսինք` դա չի լինի այն աստիճան, որ բացասական ազդեցություն ուննա:Այն, որ մեկը մյուսի հետ կապվածություն ունի ակնհայտ է, բայց պետք է մեղմվի այն աստիճան , որ բացասական հետեւանքերը զգալի չլինեն: Ես կարծում եմ, որ այդ բոլորը հաշվարկված է»,- նշել է նա: Անդրադառնալով գործազրկության 18 հազար նպաստին եւ Մանվել Բադեյանի այն հայտարարությանը, թե այն մարդիկ ովքեր այդ նպաստը ստանում են նրանց մեծ մասը պորտաբույծներ են, Դավթյանն ասել է. «Ես կարծում եմ, որ  պատգամավորը նրա համար է, որ հրամայական մանդատով օժտված չլինի եւ ազատ անկաշկանդ մտքեր արտահայտի»,- նշեց Արտակ Դավթյանը: Միաժամամանակ կրկնեց վարչապետին, որ այդ համակարգը անարդյունավետ է: «Հետեւանքները մեղմելու համկարգից անցում է կատարվում պատճառների վերհանման եւ կանխարգելու քաղաքականությանը: Այսինքն` այդ գումարները ուղղենք այն մարդկանց ովքեր գործազրուկի կարգավիճակից դուսր գալու քայլեր են կատարում: Ես կարծում եմ, որ ուղղությունը ճիշտ է ընտրված»,- ասաց Արտակ Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ