News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Թվային տեխնոլոգիաների եւ սարքավորումների առաջատար արտադրող Samsung Electronics ընկերությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին SAMSUNG ապրանքանիշի նորագույն թվային ռենտգեն հետազոտության ապարատ է նվիրաբերել:

Նվիրատվությունը կատարվել է SAMSUNG ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում։ Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում առաջինն է, որտեղ իրականացվել է նման մասշտաբի ծրագիր 2013 թվականի ընթացքում:

SAMSUNG XGEO GC80-ը թվային ունիվերսալ ռենտգենոգրաֆիկ ապարատ է, որի բոլոր բաղկացուցիչները հեռակառավարվող են, որը նախադեպը չունի շուկայում: Ապարատը ունի բարձր թողունակություն, ամբողջությամբ մեքենայացված է, ապահովում է բոլոր տեսակի շարժումների ավտոմատացում: Նորագույն թվային տեխնոլոգիաները ապահովում են ռենտգենային պատկերի առավել բարձր որակ, նվազագույն ճառագայթման պայմաններում: Թվային դիսպլեին ռենտգենոլոգիական հետազոտությունների արդյունքների ցուցադրման շնորհիվ SAMSUNG XGEO-GC80 զգալիորեն նվազեցնում է հետազոտության տեւողությունը:

SAMSUNG XGEO-GC80 ռենտգենային ապարատը արժանացել է IDEA 2012 մրցանակաբաշխության ոսկե մեդալին: Նման բարձր գնահատականը բժշկական ոլորտում վկայում է բիզնեսի նոր սեգմենտում մեծ հեռանկարների եւ լուրջ մտադրությունների մասին:

SAMSUNG XGEO GC80-ը կլինի Հայաստանի առաջին` ամբողջովին թվային ռենտգենային ապարատը:

Կառավարության մամուլի ծառայությունից էլ հայտնում են, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը  առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, ծանոթացել է կենտրոնը համալրած ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորման հնարավորություններին:

Սարքավորումը թույլ կտա մեկ ժամում հետազոտել շուրջ 200 հիվանդի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ