News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 29-ին ժամը 13։00-ին քաղաքապետարանի առջեւ ըստ նախնական պայմանավորվածության հավաքված քաղաքացիական ակտիվիստները չեն գտել այնտեղ արդեն երեք ամիս նստացույց անող իրենց ընկերներին՝ Վահագն Մինասյանին, Սուրեն Սահակյանին եւ Գոռ Առաքելյանին։

Քաղաքապետարանի մոտ կարգը հսկող ոստիկաններն ասել են, որ իրենք առավոտյան 7-ից քաղաքապետարանի տարածքում են, եւ իրենք էլ չեն տեսել ակտիվիստներին։

Քաղաքացիական ակտիվիստ Մաքս Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ իրենց մոտ կասկած է առաջացրել փաստը, որ մեքենան, որի մեջ քնում էին ակտիվիստները, նրանց իրերը, ինչպես նաեւ Հենրիկ Նավաարդյանի եւ Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը պահանջող պաստառները տեղում են, իսկ ակտիվիստները չկան։

Երեք երիտասարդների հետ կապ հաստատել չի հաջողվում։ Նրանց հեռախոսները կամ անջատված են կամ չեն պատասխանում։ Հարազատները նույնպես ասել են, որ ոչինչ չգիտեն նրանց գտնվելու վայրի մասին։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է նստացույց անող քաղաքացիական ակտիվիստների՝ քաղաքապետարանին ներկայացված 7-օրյա վեջնաժամկետը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը,  ակտիվիստները հայտարարել էին, որ եթե մինչեւ հոկտեմբերի 29-ը քաղաքապետարանը իրենց պահանջը չկատարի, իրենք դադարեցնելու են նստացույցը եւ անցնելու են կտրուկ գործողությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ