News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման պայմանագրի վավերացումը առաջին քայլն է վիզային ռեժիմը հանելու ճանապարհին: Այս մասին «ԵՄ-Հայաստան. Վիզային ռեժմի պարզեցման մասին երկխոսությունը Վիլնյուսի գագաթաժողովից առաջ եւ հետո» կոնֆերանսի ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, հաղորդում է «Արմինֆոն»:

«Ես հույս ունեմ, որ վիզային ռեժիմը պարզեցնելու եւ ռեադմիսիայի մասին պայմանագրերը, որոնք ներկայումս քննարկվում են Հայաստանի ԱԺ-ում, կվավերացվեն մինչեւ տարեվերջ»,-նշել է եվրոպացի դիվանագետը: Նա միաժամանակ հավելել է, որ վիզային ռեժիմի պարզեցումը մի շարք արտոնություններ է տալիս ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես, վիզա ստանալու ժամկետն է կրճատվում, նվազում է վիզա ստանալու համար տրվող գումարը, հեշտանում է վիզա ստանալու գործընթացը որոշ խավերի համար (մարզիկներ, լրագրողներ, թոշակառուներ, դիվանագետներ եւ այլն):

Իր հերթին, Ստեֆան Բաթորի հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչաքը նշել է, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրի 6 երկրներից լավագույն արդյունքներ ունի Մոլդովան, որը համագործակցության երկրորդ փուլում է, այնուհետեւ գալիս են Ուկրաինան, Վրաստանն ու Հայաստանը:

«Ուկրաինան արդեն փաստացի ավարտել է առաջին փուլի բանակցությունները, մնում է Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Վրաստանն ու Հայաստանը, կարելի է ասել, նույն մակարդակի վրա են: Վրաստանում կան որոշ խնդիրներ կապված փախստականների հետ, իսկ Հայաստանում մեծ խնդիր է կոռուպցիան: Բայց պաշտոնական Թբիլիսին արդեն վավերացրել է վիզային ռեժիմի պարզեցման պայմանագիրը եւ գործողությունների ծրագիր ստացել, Հայաստանը դեռ դա չի արել»,-նշել է փորձագետը՝ հավելելով, որ պաշտոնական Երեւանը մի շարք առավելություններ ունի՝ էական բարեփոխումներ են կատարվել կոռուպցիայի վերացման, փախստականներին աջակցելու ոլորտներում, նրանցից 83 հազարը ՀՀ քաղաքացիություն են ստացել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, Եվրախորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմը պարզեցնելու եւ ռեադմիսիայի մասին պայմանագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ