News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող նոր կադրերը պարունակում են մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես երեւում է, թե առաջինը ով է կրակել եւ ում վրա է կրակել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, թե մինչեւ Տիգրան Խաչատրյանի կողմից արձակված երեք կրակոցները զոհված Ավետիք Բուդաղյանը ինչ է արել։

«Նա գալիս է, որ տեսնի եղբայրը եկել է, թե ոչ, նույնիսկ ավտոմեքենայից դուրս չի գալիս, Խաչատրյանի կողմնակիցները մոտենում են նրան, պարզ երեւում է, որ անելիք չունի, ուզում է գնալ, գալիս են, ինչ-որ խոսակցությունների են բռնվում, գալիս է Արտակ Բուդաղյանի մեքենան, եւ Ավետիքն իր մեքենայով փակում է ճանապարհը։ Ավետիքը մեքենայից դուրս չի գալիս, կոնֆլիկտ է առաջանում Արտակի եւ Սուրեն Խաչատրյանի կողմնակիցների միջեւ, եւ Ավետիք Բուդաղյանը առաջին անգամ մեքենայից դուրս է գալիս եւ իր եղբորը՝ Արտակին հրելով իջեցնում է ներքեւ։

Տնեցիներից երկու կին են դուրս գալիս, որից մեկը Լորետա Բարսեղյանն է, Տիգրան Խաչատրյանը դիրքավորվեց մեքենայի հետեւը եւ երեք անգամ կրակեց, պարզ են Ավետիք Բուդաղյանի գործողությունները։ Ավետիք Բուդաղյանի գործողությունների մեջ ոչ մի ագրեսիա չի եղել, եղել է հաշտարարի դերում։ Երեք կրակոցից երկուսը ուղղված է եղել Ավետիքի վրա, եւ այսօր մեզ ուզում են ասել, որ Ավետիք Բուդաղյանին սպանելով Տիգրան Խաչատրյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում։

Դրանից հետո Ավետիք Բուդաղյանը, երբ տեսնում է, որ եղբայրը ընկած է, վերցնում է զենքը, սկսվում է  հրաձգություն, երկու կրակոց է ասվում, որ ինքն է կատարել, մնացածը մյուս կողմն է կատարել։ Ավետիք Բուդաղյանը կրակոցների ժամանակ որեւէ վտանգ չի ներկայացրել Սուրեն Խաչատրյանի եւ նրա կողմնակիցների համար, այլ ընդհակառակը ինքը եղբորը հեռացրել է տեսնելով, որ վիճաբանության մեջ է մտել։ Միջադեպի մոնտաժված հոլովակում, որտեղ ձայն չկա, սլաքներ կան, այն պահը, երբ Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում եւ կրակում է, այս կադրերը լղոզված են, Արտակ Բուդաղյանը երբ գալիս է, սլաքներ կան, թե իբր հնչել են կրակոցներ, մինչդեռ կրակոց չի հնչել»,- ներկայացնելով կադրերն՝ ասաց փաստաբանը։

Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝  Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա հայտնաբերվել է վնասվածք, որն ունի վերեւից ներքեւ ուղղություն եւ դրանից հետո նա չէր կարող նպատակաուղղված գործողություն կատարել, դա եղել է վերջին կրակոցը, քննիչը չի կարողանում բացատրել, թե ինչպես է նա դա ստացել, չէ՞ որ բոլորը կանգնած են կամ վազվզում են նույն հարթության վրա։

«Գնդակի արտացոլումը եւ վերեւից ներքեւ ուղղությամբ Ավետիքի վնասվածքներից մեկը ամրապնդում են կարծիքը, որ վերեւից՝ շենքից, ինչ-որ մեկը կրակել է։ Կա մեկ կրակոցի ձայն, որը զգալիորեն տարբերվում է մյուս կրակոցների ձայներից։ Փորձագետները հնարամիտ պատասխան տվեցին՝ ասելով, թե այն տարբերվում է, որովհետեւ երկու ձայն համընկել է իրեն, եթե համընկել է իրար, պետք է բացատրվի, թե ով է կրակել երկրորդը, ըստ պարկուճների՝ այդտեղ եղել է մեկ կրակոց, եթե համընկել է, որտեղ է այդ  երկրորդ պարկուճը, այդ հարցի պատասխանը նույնպես քննիչի մոտ չկա»,- ասաց փաստաբանը։

Հայկ Ալումյանը նշեց նաեւ, որ իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը պնդում է, որ ինքը տեսել է տնից կրակոց, այդ ցուցմունքը հաստատվում է նաեւ իր ներկայացրած փաստերով, ըստ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների ցուցմունքների՝ տանը ուրիշ մարդ չի եղել։ Ի դեպ, նախկին մարզպետի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի՝ «Սուրիկ, էս ինչ արեցիր» արտահայտությունը ոչ հերքվել, ոչ հաստատվել է, բնականաբար մյուս կողմը դա ժխտում է:

Նա նշեց, որ զավեշտ է նաեւ դեպքի վայրում հայտնաբերված ինքնաշեն զենքը օրինական համարելը, եւ նախաքննության մարմինը մի հատ էլ նույն զենքից է հայտնաբերել, եւ դա փորձում են վերագրել Ավետիք Բուդաղյանին, մինչդեռ պարզ է, որ դա Խաչատրյանների զենքերից է։

Հիշեցնենք, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»  իրավական, լրատվական կայքը ներկայացրել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող նոր տեսանյութ՝ ձայնի առկայությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ