News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փակ շուկայի մասին ասեմ, եթե այն կառուցեր «Բարգավաճի» կամ այլ կուսակցության ներկայացուցիչ, հաստատ ոչ ոք ձեն չէր հանի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայտնի ՀՀԿ-ական գործարար, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո):

«Այն ինչ կառուցում է Ռուբեն Հայրապետյանը կամ Սամվել Ալեքսանյանը բոլորի աչքն է ծակում: Մարդը կառուցել է գեղեցիկ բան: Այդ շուկան ինչ էր մինչ այս: Այժմ շատ գեղեցիկ առեւտրի կենտրոն է դարձել: Սամվել Ալեքսանյանը լավ պաստառ էր կպցրել, որ բողոքողները գրանտակերներ էր եւ գալիս են ու մարդկանց վարկաբեկում են: Ես հիանում եմ այդ շուկայով եւ շատ ուրախ եմ, որ իմ ընկերը այդպիսի բաներ է կառուցում Երեւանում»,-հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

«Երբ Աբովյան փողոցում կառուցում էին այն մեծ բարձրահարկը, ինչու ոք ոքդ ձայն չհանեցիք: Ի՞նչ ճարտարապետական արժեք ուներ Փակ շուկան: Ես լինեի, այդ շուկայում 25 հարկ կկառուցեի: Դուք իմ հարցին պատասխանեք, ի՞նչ ճարտարապետական տեսք է փչացել»,-ընդգծել է գործարարը:

Այնուհետեւ անդրադառնալով «Զվորթնոց» օդանավակայանի շենքը քանդելու խնդրին, Հայրապետյանն ասաց. «Անհեթեթություն եմ համարում այդքան գումար ներդնել այն ամրացնելու համար: Մի քանի մարդ որոշել է որ դա պատմաճարտարապետական կառույց է»:

Տպել
Ամենաշատ